Մարմնի լեզուն ինֆորմացիայի կարևորագույն աղբյուրն է: Բնականաբար, օրվա ընթացքում մենք շատ ենք շարժվում, սակայն յուրաքանչյուրն ունի իր սիրելի դիրքը, որը կարող է շատ բան պատմել նրա բնավորության և մտքերի մասին:
Դիրք A
Մարդիկ, ովքեր նախընտրում են ժամանակի մեծ մասը այս դիրքով նստել, անվճռական են և բծախնդիր: Նրանց անհանգստացնում է այն փաստը, որ ոչինչ չեն կարող անել: Նման մարդիկ գերագնահատում են իրենց ուժերն ու կարողությունները: Նրանք ինտրավերտներ են, որոնք տանել չեն կարողանում աղմուկն ու սիրում են միայնակ անցկացնել ժամանակը:
Դիրք B
Մարդիկ, ովքեր նախընտրում են ժամանակի մեծ մասը այս դիրքով նստել, վստահ են իրենց ուժերին և հնարավորություններին: Նրանք ակնհայտ առաջնորդներ են, ովքեր կարիերայի համար պատրաստ են մեծ զոհերի: Նրանց դուր է գալիս իրադարձությունների արագ փոփոխությունը, նրանք տանել չեն կարողանում միօրինակությունը: Ոտքերի նման դիրքը տարածված է Եվրոպայում և Ասիայում:
Դիրք C
Այս մարդկանց հաճախ անարդարացիորեն մեղադրում են անփութության մեջ: Սակայն իրականում նրանք փակ աչքերով կարող են գտնել անհրաժեշտ իրը: Իրականում նրանք կարգապահ են: Նրանց հիմնական թերությունն այն է, որ չեն կարողանում երկար ժամանակ ինչ-որ բանի վրա կենտրոնանալ:
Դիրք D
Մարդիկ, ովքեր նախընտրում են այս դիրքը, անկեղծ են և ուղղամիտ: Նրանց հատուկ է ճշտապահությունն ու մանրախնդրությունը: Հաճախ նրանք կենտրոնանում են իդելական կարգուկանոնի վրա: Այս մարդիկ փոքր-ինչ սառնասիրտ են թվում, սակայն դրա հետևում թաքնվում է «ոսկի» սիրտ:
Դիրք E
Նրանք զուսպ են և փակ: Չափազանց զգայուն են քննադատության հանդեպ, քանի որ չեն սիրում իրենց հասցեին որևէ կշտամբանք: Նրանց ընկերները պետք է փորձեն չցավեցնել նրանց հոգին, որպեսզի պահպանեն լավ հարաբերությունները: