ՖՈՏՈ. Ընթանում են Փաստաբանների պալատի խորհրդի ընտրությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ փաստաբանների պալատի 11.02.2017թ-ի հերթական ընդհանուր ժողով ՔՎԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ

1. Հաշվիչ հանձնաժողովի նախագահը նախօրոք նշված ժամին հայտարարում է քվեարկության ավարտի մասին և արգելում ընտրողների մուտքը քվեարկության սենյակ: Հաշվիչ հանձնաժողովը քվեարկության սենյակում գտնվող ընտրողներին քվեարկելու հնարավորություն է տալիս, որից հետո Հաշվիչ հանձնաժողովի նախագահը փակում է քվեատուփի ճեղքը:

2. Գաղտնի քվեարկության ավարտից հետո հաշվիչ հանձնաժողովի անդամներն ամփոփում են քվեարկության արդյունքները՝ հաշվիչ հանձնաժողովի նիստում:

3. Գաղտնի քվեարկության արդյունքների ամփոփումն իրականացվում է դրա համար առանձնացված սենյակում, որի ընթացքում սենյակում կարող են ներկա գտնվել միայն Հաշվիչ հանձնաժողովի անդամները, դիտորդները և վստահված անձինք (յուրաքանչյուր թեկնածուի համար մեկ վստահված անձ):

Վստահված անձի փոխարեն կարող է ներկա գտնվել թեկնածուն:

Ներկա գտնվող անձինք իրավասու են ձայնագրել և/կամ տեսանկարահանել նշված գործընթացը: Բացի Հաշվիչ հանձնաժողովի անդամներից, մյուս ներկաները իրավունք չունեն քվեատուփերին կամ քվեաթերթիկներին ձեռք տալ:

4. Քվեարկության ավարտից հետո Հաշվիչ հանձնաժողովի նիստին ներկա լինելու իրավունք ունեցող անձանց ներկայությամբ Հաշվիչ հանձնաժողովի նախագահը սկսում է քվեարկության արդյունքների ամփոփման նիստը:

5. Հաշվիչ հանձնաժողովի անդամները հաշվում և Հաշվիչ հանձնաժողովի նախագահին են վերադարձնում չօգտագործված քվեաթերթիկները:

6. Հանձնաժողովը քվեարկության արդյունքների ամփոփմանը զուգահեռ, նախքան քվեատուփ բացելը, կազմում է արձանագրություն (թիվ 1), որում նշվում է`

1) չօգտագործված քվեաթերթիկների թիվը, անօգտագործելի դարձնելով չօգտագործված քվեաթերթիկները` անկյունը կտրելու միջոցով.

2) ժողովին մասնակցելու իրավունք ունեցողների ընդհանուր թիվը (ցուցակային թիվ).

3) ըստ ցուցակի ստորագրությունների քվեաթերթիկ ստացածների թիվը:

7. Թիվ 1 արձանագրությունը կազմելուց հետո Հաշվիչ հանձնաժողովի նախագահը բացում է համապատասխան քվեատուփը, քվեատուփից հանում է մեկական քվեաթերթիկ, հայտարարում է քվեարկության արդյունքը և փոխանցում է հաշվիչ հանձնաժողովի անդամներին տեսակավորելու համար:

8. Քվեաթերթիկները տեսակավորելուց հետո դրանք հաշվարկվում են, իսկ արդյունքները` արձանագրվում: Յուրաքանչյուր թեկնածուի անուն, ազգանունի դիմաց գրառվում են նրա օգտին տրված ձայները, իսկ այլ հարցով քվեարկության դեպքում` այդ հարցի օգտին տրված ձայները: Այս գործողությունը կրկնվում է քվեատուփում առկա բոլոր քվեաթերթիկների համար։

9. Քվեարկության ավարտից հետո՝ մինչև քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն կազմելը, Հաշվիչ հանձնաժողովի նիստը չի կարող ընդհատվել:

10. Արձանագրությունը կազմվում է չորս օրինակից. մեկ օրինակը փակցվում է Փաստաբանների պալատում` տեսանելի տեղում, մեկ օրինակը տեղադրվում է ընտրական փաստաթղթերի պարկում, երկու օրինակը հանձնվում է Փաստաբանների պալատի արխիվ:

11. Հաշվիչ հանձնաժողովում ներկա լինելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է քվեարկության արդյունքների արձանագրությունից քաղվածք՝ վավերացված հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով և Հաշվիչ հանձնաժողովի կնիքով:

12. Հաշվիչ հանձնաժողովը սույն կանոնադրությամբ սահմանված կարգով և ժամկետում ամփոփում է ընտրությունների արդյունքները և ընդունում հետևյալ որոշումներից մեկը.

1) Փաստաբանների պալատի խորհրդի անդամների ընտրվելու մասին.

2) գործը նախապատրաստող անձանց ընտրվելու մասին.

3) «Փաստաբանի օր» սահմանելու մասին հարցով որոշման ընդունման մասին.

4)«Փաստաբանի օր» սահմանելու մասին հարցով քվեարկությունը չկայացած ճանաչելու մասին:

13. Ընտրության արդյունքները կարող են դատարանի վճռով ճանաչվել անվավեր, եթե անճշտությունների չափը կամ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում տեղի ունեցած էական խախտումներն ազդել են կամ կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա:




Լրահոս