Լապշինի գործը չի կարող վնաս հասցնել ռուս-ադրբեջանական հարաբերություններին. Ալիևի ադմինիստրացիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործը, ում Մինսկը արտահանձնեց Բաքվին, չի կարող հարված հասցնել Ռուսաստանի հետ մեր հարաբերություններին: Այս մասին, ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ադմինիստրացիայի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը:

«Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններին անհնար է հարված հասցնել: Նրանք, ովքեր ցանկանում են Լեռնային Ղարաբաղ այցելել, պետք է ստանան Ադրբեջանի համաձայնությունը: Իսկ այդ համաձայնության բացակայությունը միջազգային իրավական նորմերի խախտում է»,- ասել է Մամեդովը:

Նա նաև նշել է, որ Լապշինի գործն իրավական հարց է, որը պետք չէ քաղաքականացնել:




Լրահոս