Թուրքիան սահմանադրական բարեփոխումների մասին հանրաքվե կանցկացնի ապրիլին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան սահմանադրական բարեփոխումների մասին հանրաքվե կանցկացնի 2017թ. ապրիլի 16-ին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ընտրական խորհրդի ղեկավարը, փոխանցում է Reuters-ը:

Հաղորդվում է, որ սահմանադրական փոփոխությունները ենթադրում են Թուրքիայում կառավարման խորհրդարանական համակարգից անցում նախագահականին:

Դա թույլ կտա երկրի նախագահին արտակարգ դրություն հայտարարել, նախարարների և պետական պաշտոնյաների նշանակել, ինչպես նաև լուծարել խորհրդարանը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավանություն է տվել կառավարման նախագական համակարգին:




Լրահոս