«Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծն արդեն քննարկման փուլում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռեւս 2016 թվականին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, անդրադառնալով բուհերն ապակուսակցականացնելու անհրաժեշտությանը, ասել էր. «Մենք հիմա օրենքի նախագիծ ենք մշակում, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների խորհուրդների անդամները իրավունք չունեն լինելու բարձրաստիճան պաշտոնյաներ եւ մարզպետներ»:

Եվ ահա օրերս «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս նախագիծն արդեն ուղարկվել է ՀՀ կառավարություն` քննարկումների փուլ է անցնում: ԿԳ նախարարը, սակայն, մեզ հետ զրույցում չհստակեցրեց` նախագիծը երբ կներկայացվի ԱԺ: «Ընդհանրապես կառավարությունում է գտնվում «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը, եւ այն քննարկման փուլում է»:

Հիշեցնենք, որ ներկայումս պետական ԲՈՒՀ-երի խորհրդի նախագահները հիմնականում բարձրաստիճան պաշտոնյաներ են. ԵՊՀ-ում Սերժ Սարգսյանն է, Երեւանի պետական մանկավարժական համալսարանում` Գալուստ Սահակյանը, ՀՊՃՇՀ-ում` Տարոն Մարգարյանը, եւ այսպես շարունակ: Օրերս փոխվել էր Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի խորհրդի նախագահը, բայց կրկին նշանակվել է պետական պաշտոնյա, ՊԵԿ նախկին նախագահ Հովիկ Հովսեփյանի փոխարեն նշանակվել է Սերժ Սարգսյանի օգնական Ավետիս Բերբերյանը:




Լրահոս