ԱՄՆ-ն ռազմաբազա կկառուցի Վրաստանում` գերմանական Հոհենֆելե բազայի նամանությամբ, որտեղ զինծառայողները նախապատրաստում կանցնեն ՆԱՏՕ-ի առաքելության հետ, փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը՝ հղում անելով Վրաստանի ՊՆ-ին:
Համաձայնությունը ձեռք է բերվել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի և Գերմանիայում գլխավոր շտաբի պետ Վլադիմիր Չաչիբայի հանդիպման ընթացքում, որին մասնակցություն է ունեցել նաև ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատար Բեն Հոջեսն ու ԱՄՆ եվրոապական ուժերի հրամանատարության ղեկավար Անտոնիա Աուգուստոն:
Մոտ ժամանակներս գեներալ Աուգուստոն կայցելի Թբիլիսի, որտեղ տեղում կքննարկվեն կառուցման մանրամասները: