ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայտնի են ՀՀԿ-ի` ռեյտինգային ցուցակներով առաջադրվողների անունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց տարածքային ցուցակների թեկնածուներին: Երևանում ռեյտինգային ընտրակարգով առաջադրվողները 49 են, որոնց թվում կան նաև գործող պատգամավորներ և նոր անուններ:

Թիվ 1 ընտրատարածքում ( Ավան, Նոր-նորք և Քանաքեռ-Զեյթուն)` Ազգային ժողովի պատգամավոր Ռոբերտ Սարգսյան, ԵԿՄ անդամ Ղուկաս Ուլիխանյան, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյան: Այստեղ ՀՀԿ առաջադրել է 12 թեկնածու:

Թիվ 2 ընտրատարածքում՝ Արաբկիր, Աջափնյակ, Դավիթաշենում` Արտակ Սարգսյանը, Արման Սահակյանը, Ալբերտ Երիցյանը, Արման Բաբլոյանը, Արթուր Գևորգյանը և այլք:

Թիվ 3-ում առաջադրվել են Կորյուն Նահապետյանը, Արայիկ Հովհաննիսյանը, Սամվել Ալեքսանյանը և այլք:

Թիվ 4 ընտրատարածքում առավել հայտնի անձանցից է  Հակոբ Բեգլարյանը:

Շիրակի մարզն ընդգրկող ընտրական տարածքում ՀՀԿ-ն կառաջադրի ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանին, Արման Սահակյանին, Մարտուն Գրիգորյանին, Մուշեղ Պետոյանին, նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանին, ընդհանուր առմամբ 13 հոգի:

Տավուշի մարզն ընդգրկող ընտրական տարածքում ՀՀԿ-ն առաջադրի Հակոբ Հակոբյանին (Կիլիկիայի Հակոբ), գործարար Գրիգոր Ավարյանին, Հասմիկ Ամիրյանին, նախկին պատգամավոր Վարդան Պետրոսյանին (ԵԿՄ):

Մանրամասները`  տեսանյութում




Լրահոս