Սիրիայում ահաբեկիչները 40 պատանդի են մահապատժի ենթարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները շաբաթ օրը 40 խաղաղ բնակչի են մահապատժի ենթարկել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես հաղորդել է Սիրիայի կառավարական ուժերի ռազմա-տեխնիկական ծառայության ղեկավարը՝ «Իսլամական պետության» բանդաներն Էլ-Բաբ քաղաքում օգտագործում են խաղաղ բնակիչներին՝ որպես կենդանի վահան:

Այդ քաղաքում, որը գտնվում է Հալեպից դեպի հյուսիս-արևելք 36 կմ հեռավորության վրա, գտնվում է ահաբեկիչների պլացդարմը, որում այժմ միաժամանակ հարձակում են գործում սիրիական զորքերն ու ընդդիմության զինված խմբավորումները:




Լրահոս