ՖՈՏՈ. Ինչ է պատմում Թալիշի դիրքերում վիրավորված զինծառայողը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թ. ապրիլի 3-ին ղարաբաղաադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների հետևանքով ժամկետային զինծառայող Մովսես Մովսիսյանը ստացել է ուսագոտու բեկորային վնասվածք:

ArmLur.am-ի հետ զրույցում Մովսեսը պատմեց. «Մինամյոտից ուսիս հատվածում ստացել եմ բեկորային վնասվածք»:

Մովսեսին Թալիշի դիրքերում առաջին օգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են Սիսիանի ռազմական հոսպիտալ, ապա Երևանի Կենտրոնական ռազմական կլինիկական հոսպիտլում ենթարկվել է վիրահատության: Մոտ 40 օր ստացիոնար բուժման կուրսեր է ստացել Մուրացանի հոպիտալում, այնուհետև վերադարձել է հարազատ քաղաք՝ Արտաշատ, որտեղ հայրենիքի նվիրյալին անհամբերությամբ և մեծ ջերմությամբ դիմավորել են հարազատներն ու բարեկամները:

Ծառայությունից վերադառնալուց հետո էլ կիսատ թողած կրթությունը շարունակում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկություն բաժնում:

Նշենք, որ բանակից վերադառնալուց հետո նրա ուսման վարձը 80%-ով զեղչվել է:

Լիդա Եղիազարյան




Լրահոս