ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նորաստեղծ դաշինքները փլուզվում են, ՀՀԿ ցուցակը` ձևավորվում. շաբաթվա ամփոփում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու տարի անց Գագիկ Ծառուկյանը կրկին ԲՀԿ նախագահն է, իսկ Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորված դաշինքը պառակտվում է: ArmLur.am-ն ամփոփում է շաբաթը:

Ուղիղ երկու տարվա դադարից հետո Գագիկ Ծառուկյանը կրկին ստանձնեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարումը: Երեկ կուսակցության 9-րդ համագումարի ժամանակ Նաիրա Զոհրաբյանը հրաժարվեց ԲՀԿ նախագահի պաշտոնից: Սակայն համագումարում այդպես էլ չքննարկվեց «Ծառուկյան» դաշինքի հարցը: Ընդամնեը օրեր առաջ Ծառուկյանի հետ բանակցող՝ ՍԴՀԿ-ն, ՀՌԱԿ-ը եւ ՀՀՇ-ն պնդում էին, որ բոլոր համաձայնությունները ձեռք են բերվել, սակայն օրեցօր նոր տարաձայնություններ են ի հայտ գալիս: Դեռևս շարունակում է բաց մնալ Հովիկ Աբրահամյանի հարցը, ԲՀԿ-ի համագումարին մասնակցում էր միայն նրա որդին`  Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, ով խոստացավ բոլոր հարցերին պատասխանել մեկ շաբաթից:

Փետրվարի 11-ին էլ տեղի ունեցավ Հայկական վերածնունդ կուսակցության երկրորդ համագումարը, որի ժամանակ Արթուր Բաղդասարյանը վերընտրվեց կուսակցության  նախագահ: Նրանք հայտարարում են, թե դեռևս այլ ուժերի հետ քննարկումների մեջ են և վստահեցնում, որ ՀՎԿ-ի շարքերը ոչ թե նոսրանում են, այլ համալրվում:

Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը, որի ավարտից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց կուսակցության տարածքային ցուցակները, որոնց շարքում կային և գործող պատգամավորներ և նոր դեմքեր: Նա նշեց, թե համամասնական ցուցակը և այլ հարցերի պատասխաններ պարզ կդառնան երեքշաբթի կամ չորեքշաբթի օրը:

Մանրամասները`  տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս