ՀՀԿ տարածքային ցուցակից բացակայում են ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի և պատգամավոր Մհեր Սեդրակյանի անունները: Լրագրողները ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից հետաքրքրվեցին, թե ինչու են նրանց անունները բացակայում : Նա նշեց, որ ՀՀԿ-ի համագործակցությունը ԵԿՄ-ի և անձամբ գեներալ Մանվել Գրիգորյանի հետ երկարաժամկետ է և արդյունավետ:
«Դուք տեսաք, որ ԵԿՄ-ից բազմաթիվ թեկնածուներ կան ՀՀԿ տարածքային ցուցակներում, այդ թվում և Լոռիում, և Երևանում, և տարբեր մարզերում: Այդ իմաստով Մանվել Գրիգորյանի սատարումը ՀՀԿ-ին նորություն չէ: Մենք միասին երկար տարիներ երկրապահների հետ համագործակցում ենք: Ես համոզված եմ, որ մեր համագործակցությունը ԵԿՄ-ի եւ անձամբ գեներալ Մանվել Գրիգորյանի հետ երկարաժամկետ է և արդյունավետ», – նշեց նա, հավելելով, որ Մհեր Սեդրակյանի հետ կապված որևէ բան չի կարող ասել»: