
Գերմանական Համբուրգ քաղաքի օդանավակայանում անհայտ նյութի արտահոսքի պատճառով տուժել է 50 մարդ, այս մասին հայտնում է Bild պարբերականը:
Արտահոսքն, ամենայն հավանականությամբ, կապված է օդափոխիչ համակարգի հետ: Մասնագետներն ուսումնասիրում են դեպքի պատճառներն ու մանրամասները:
Տուժածները գանգատվել են հազից, աչքերի գրգրվածությունից: