Պանամայում ձերբակալել են օֆշորային սկանդալի կենտրոն դարձած Mossack Fonseca իրավաբանական ընկերության հիմնադիրներ Յուրգեն Մոսսակին և Ռամոն Ֆոնսեկային, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Ինչպես հայտնի է, իշխանությունները մեղադրում են Mossack Fonseca-ին օֆշորային հաշիվների ստեղծման մեջ, որոնց միջոցով բրազիլական Odebrecht շինարարական ընկերությունը որպես կաշառք միջոցները փոխանցել է տարբեր երկրներից բարձրասիճան պաշտոնյաների:
Ինչպես նաև հաղորդվում է, որ Mossack Fonseca-ն մասնակցում է կոռուպցիոն սկանդալին, որին ներգրավված է նաև Odebrecht-ը: