ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ ՊՆ-ն տեսապացույց է հրապարակել Պալմիրայի հուշարձանների ոչնչացումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը վիդեոապացույց է հրապարակել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Պալմիրայի հուշարձանների ոչնչացումից,փոխանցում է Gazeta-ն:

Ռուսական անօդաչու թռչող սարքը ֆիքսել է Պալմիրայի տեսարժան վայրերից մեկի փլատակները, որը կառուցվել էր մ.թ. 270թ.-ին:

Ինչպես նաև հաղորդվում է, որ ռուսական անօդաչուները ֆիքսել են այդ շրջանում ահաբեկիչների մեքենաների տեղաշարժման հերթական ակտիվացումը:

«Դա վկայում է պայթուցիկ սարքի միջոցով մնացած հուշարձանները մաքսիմալ ոչնչացնելու՝ ահաբեկիչների մտադրության մասին»,-նշել են ՌԴ ՊՆ-ում:




Լրահոս