Յունիբանկի «Նոր Նորք» մասնաճյուղը տեղափոխվել է նոր, առավել հարմարավետ տարածք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հաճախորդների սպասարկման գործընթացն էլ ավելի հարմարավետ  արագ կազմակերպելու նպատակով, Յունիբանկի «Նոր Նորք» մասնաճյուղը  տեղափոխվել է ավելի բանուկ հատվածում գտնվող նոր ընդարձակ տարածք: Ս.թ. փետրվարի 13-ից մասնաճյուղը հաճախորդների սպասարկումը կիրականացնի ք.Երևան, Լվովյան 3/1-1 հասցեում:

Հաճախորդների թվի և աշխատանքի ծավալների աճի հետ մեկտեղ Յունիբանկը շարունակաբար ընդլայնում և բարձրացնում է մասնաճյուղային ցանցիարդյունավետության մակարդակը` նպատակ ունենալով ապահովելու հաճախորդների օպերատիվ սպասարկումը և բանկային ծառայությունների ամբողջականփաթեթի տրամադրումը: Լինելով իննովացիոն բանկ և ակտիվ կիրառելով նոր տեխնոլոգիաները բանկային գործում, Յունիբանկը հաճախորդներին ընձեռում է նաևինքնասպասարկման հնարավորություն: Մասնաճյուղում գործում է վճարային տերմինալ, որի միջոցով կարելի է կատարել բանկային հաշվի համալրում, վարկիմարում կամ կոմունալ վճարում: Տերմինալի պարզ և մատչելի շահագործման շնորհիվ վճարումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում:

Այսօր Յունիբանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով և 46 մասնաճյուղերով: Մոսկվայում գործում է բանկի ներկայացուցչությունը:




Լրահոս