ՖՈՏՈ. Ինչո՞ւ է քնկոտություն առաջանում ուտելուց հետո, և որ մթերքներն են «մեղավոր»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչո՞ւ է քնկոտություն առաջանում ուտելուց հետո, և ո՞ր մթերքներն են դրանում «մեղավոր»:

Կաթնամթերք

Տրիպտոֆանի և կալցիումի հաջող համակցություն, որն օգնում է ուղեղին յուրացնել ամինաթթուն: Թուլացնող հատկություն ունեն՝ պանիրը, կրեկերը, որոնցից հետո ուժեղ քնկոտություն է առաջանում, քանի որ ածխաջրերի ներկայությամբ տրիպտոֆանի գործողությունն ավելի արտահայտված է դառնում:

Նուշ 

Նուշի մեջ մեծ քանակությամբ տրիպտոֆան է պարունակվում, որոնք ապահովում են մելատոնինի՝ քնի հորմոնի արտադրությունը: Բացի այդ, դրանց մեջ կա շատ մագնեզիում, որը թուլացնում է մկանները:

Բանան

Շաքարը, որը պարունակվում է բանանի մեջ, տրիպտոֆանն ավելի հասանելի է դարձնում ուղեղի համար: Իրենց ներդրումն ունեն դրանում նաև կալիումն ու մագնեզիումը, որոնք բավարար են այդ մթերքի մեջ:

Ընկույզ

Ընկույզի մեջ ավելի քիչ տրիպտոֆան կա, քան նուշի մեջ, սակայն դրա փոխարեն կա արդեն պատրաստ մելատոնին: Հետազոտությունները ցույց են տվել, որ ընկույզի օգտագործումը մեծացնում է արյան մեջ այդ հորմոնի մակարդակը, որի արդյունքում էլ քնկոտություն է առաջանում:

Բալ

Բալը բարձրացնում է մելատոնինի մակարդակը, հատկապես տտիպ սորտերը:

Երիցուկի թեյ

Երիցուկի մեջ պարունակվում է գլիցին, որը թուլացնում է նյարդային համակարգն ու մկանները:

Դդմի սերմեր

Բացի տրիպտոֆանից՝ դդմի սերմերի մեջ պարունակվում է ցինկ և մագնեզիում, որոնք ևս թուլացնում են նյարդային համակարգն ու մկանները:

Սպիտակ բրինձ

Սպիտակ բրինձն առանձնանում է բարձր գլիկեմիկ ցուցանիշով, որը քնկոտություն է սադրում ոչ անմիջապես, այլ 3-4 ժամվա ընթացքում:

Ձկան  յուղոտ տեսակներ

Սաղմոնի,  թյունոսի և ձկան այլ յուղոտ տեսակների մեջ պարունակվող թթուները մեծացնում են մելատոնինի արտադրությունը: Այդ նույն թթուները նվազեցնում են արյան մեջ սթրեսային հորմոնի մակարդակը, որի պատճառով էլ թուլանում ենք և տեղ ման գալիս ՝ քնելու համար:




Լրահոս