Վրաստանի պատրիարքին փորձել են թունավորել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռուսթավի-2» II հեռուստաընկերությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ին փորձել են թունավորել:

Պատրիարքի թիկնազորն ուժեղացվել է, նրա անվտանգության ծառայության ղեկավարին հարցաքննել են, իսկ պատրիարքի ունեցվածքի կառավարման հարցով ծառայության ղեկավարը ձերբակալվել է, հայտնել է հեռուստաալիքը:

Թբիլիսիի քաղաքային դատարանը հայտնել է, որ արտոնել է պատրիարքի ունեցվածքի կառավարման հարցով ծառայության ղեկավարի ձերբակալությունը:

Ավելի ուշ պատրիարքի թունավորման տեղեկությունները հաստատել են:




Լրահոս