Թուրքիայում ռուս դեսպան ԱնդրեյԿառլովի սպանության ժամանակ թուրք լուսանկարիչ Բուրհան Օզբիլիջիի կողմից արված լուսանկարն արժանացել է Ամստերդամում կայացած միջազգային World Press Photo մրցույթի մրցանակի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարում պատկերված է 22-ամյա ոստիկան Մևլյութ Մերթ Ալթընթաշը ռուս դիվանագետի սպանությունից վայրկյաններ անց: Այդ պահին նրա ձեռքում հրացան է գտնվում, նա ինչ-որ բան է բղավում, իսկ հետին պլանում պառկած է մահացու հարված ստացած դեսպանը:
«Դա բարդ պահ էր ինձ համար:Ես հասկանում էի, որ ինքս կարող էի սպանվել կամ առնվազն վնասվածք ստանալ: Պրոֆեսիոնալիզմը, պատասխանատվությունն ու մարդկային արժեքները պահանջեցին ինձանից վեր կենալ և կատարել իմ աշխատանքը»,-ասել է թուրք լուսանկարիչը:
Լուսանկարիչը խոստովանել է, որ ողբերգությունը չի փոխել իր կյանքը: «Հոգեպես ես չտուժեցի, սակայն դա տխուր պահ էր»,-ասել է նա: