Ուզբեկական ծագում ունեցող Աբդուլգադիր Մաշարիպովը, ով Ստամբուլում Ամանորի գիշերը Reina գիշերային ակումբում հրաձգություն էր կազմակերպել, հայտնել է դատարանին, որ ցանկանում է, որպեսզի իրեն մահապատժի ենթարկեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Sabah պարբերականին:
Նա նաև հայտնել է, որ Ստամբուլում ահաբեկչություն իրականացնելու հրաման է ստացել ոմն Աբու Ջիհադից, ում հետ անձամբ չի հանդիպել: Այդ մարդը սուրհանդակի միջոցով իր տուն ավտոմատ և այլ զինամթերք է փոխանցել և հայտնել, որ ինքն «Իսլամական պետության» անդամ է, իսկ իր նպատակը քրիստոնյաների սպանությունն է:
Նրա օգնությամբ Մաշարիպովն ընտրել է այդ ակումբը:
Ինչպես նշում է Sabah-ը, Մաշարիպովը չի զղջում իր արարքի համար և իր «ակցիան» քրիստոնյաների հանդեպ մուսուլմանների վրեժ է համարում: