Առավոտյան մեծ մասն անցկացնում ենք, որպեսզի հարդարենք «չլսող» մազերը, ապա գլխարկ դնում: Սակայն ինչպես ձմռանը լավ տեսք պահպանել նույնիսկ գլխարկի տակ:
Օգտակար խորհուրդներ, որոնք օգնում են խուսափել նման իրավիճակից:
1. Ֆիքսող միջոցներ
Շատերը կարծում են, որ լաքերի և մուսերի ակտիվ օգտագործումը կարող է պահպանել սանրվածքը գլխարկի տակ: Սակայն դա միֆ է: Լաքերի միջոցով մազերը չորանում են, քան պահպանում են գեղեցիկ տեսքը:
2. Սանրվածքը պահպանելու կախարդական միջոց է չոր շամպույնը
Ցանկացած վայրում և ցանկացած ժամանակ կարելի է հեշտ ծավալ հաղորդել մազերին չոր շամպույնի օգնությամբ:
3. Խորհուրդ չի տրվում թաց մազերին գլխարկ դնել
Սանրվածքը պահպանելու համար տանից դուրս գալուց առաջ մի լվացեք մազերը: Մազերը պետք է հասցնեն չորանալ: Այլապես գլխարկը կներքաշի խոնավությունը, և մազերը անսպասելի ձև կստանան:
4. Ծավալուն ալիքների ստանալու համար մազերը հավաքեք փնջով
Օգտագործեք այս խորամանակ միջոցը, մազերը հավաքեք փնջով, իսկ պոչն ամրացրեք անտեսանելի մազակալով:
5. Գլխարկը փոքր-ինչ հետ տարեք
Եթե դուք մազափունջ ունեք, ապա այն վերև հավաքեք, իսկ գլխարկը փոքր-ինչ հետ տարեք:
6. Բնական հակաստատիկ օգտագործեք՝ վարդագույն յուղ
Մեկ կաթիլ վարդագույն յուղից քսեք, և մազերը չեն էլեկտրականանա:
7. Գլխարկ դրեք միայն բնական նյութերից
8. Գլխի մերսումը կվերադարձնի ծավալը
9. Ձմեռը մազերը հավաքելու իսկական ժամանակն է
Նման սանրվածքները չեն փչանա նույնիսկ գլխարկի տակ:
10. Գլխարկին այլընտրանք գտեք
Գլխարկը կարելի է փոխարինել գեղեցիկ գլխաշորով կամ բերետով: