Հայաստանի ուժեղագույն շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը չհաղթահարեցին Իրանի մայրաքաղաք Թեհրանում անցկացվող դասական շախմատի կանանց աշխարհի առաջնության (նոկաուտ համակարգ) առաջին փուլը:
1/32 եզրափակիչում Էլինա Դանիելյանը պարտվեց հնդիկ Ռութ Պադմինիին, իսկ Լիլիթ Մկրտչյանինը՝ չինացի Շիկուն Նիին: 2 դիմակայություններում էլ առաջին պարտիաներն ավարտվել էին ոչ ոքի, իսկ պատասխան պարտիաներում հայ շախմատիստուհիները պարտություն կրեցին և լքեցին պայքարը: