Աննշմար քայլերով. ինչո՞ւ են կուսակցությունները հապաղում առաջադրվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական ընտրությունների առաջադրումների վերջնաժամկետին մնացել է երկու օր: Ու չնայած դրան՝ դեռ որեւէ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք ԿԸՀ չի ներկայացրել իր համամասնական եւ ռեյտինգային ընտրացուցակները:  Եթե քաղաքական ուժերը ընդհանուր առմամբ կողմնորոշվել են ընտրություններին մասնակցության ձեւաչափի հարցում, ապա նույնը չի կարելի ասել ընտրացուցակների դասավորվածության մասին. այս օրերին կուսակցություններում շարունակվում են ցուցակների ճշգրտումները: Ընդ որում, նույն իրավիճակն է ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր ճամբարում: Իշխող ՀՀԿ-ն թեեւ վերջին ԳՄ նիստում որոշել է ռեյտինգային թեկնածուներին, սակայն պաշտոնապես չի հայտարարել, թե ո՞վ է գլխավորելու իր համամասնական ցուցակը` կուսակցության նախագահ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Հայտնի չէ նաեւ, թե ովքեր են գլխավորելու «Ելք» դաշինքի եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակները:

Իսկ Սեյրան Օհանյանի շուրջ դաշինքն էլ միայն երեկ ձեւավորվեց. չնայած սկզբում համագործակցության փաստաթուղթ էին ստորագրել երեք կուսակցություններ` «Համախմբումը», «Երրորդ հանրապետությունն» ու Դեմկուսը, սակայն վերջին երկուսը դադարեցրին իրենց համագործակցությունը, եւ Օսկանյանի ղեկավարած կուսակցությունը Օհանյանի շուրջ դաշինք կազմեց «Ժառանգության» հետ: Դաշինք կազմել-չկազմելու շուրջ վերջնական որոշման չի եկել նաեւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը, ՀՅԴ-ն ու ՀՎԿ-ն էլ շարունակում են հիմնականում ռեյտինգային թեկնածուների վերաբերյալ ճշգրտումները: Ենթադրվում է, որ կուսակցություններն ու դաշինքներն իրենց ցուցակները ԿԸՀ կներկայացնեն փետրվարի 15-16-ին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս