Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ) աննախանձելի վիճակում է հայտնվել. ինչու են նրանից 15 մլն դրամ պահանջում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Սարգսյանը` ՍԱՍ-ի Արտակը, հայտնվել է աննախանձելի վիճակում: Նախ` տարեսկզբին ՊԵԿ-ը ստուգումներ սկսեց «ՍԱՍ» սուպերմարկետների ցանցում, եւ արդյունքում երկու օր փակ էին Թումանյան եւ Բաղրամյան փողոցների մասնաճյուղերը: Իսկ ահա փետրվարի 9-ին էլ «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ի դեմ դատական հայց է ներկայացրել «Մայքրոսոֆթ Կորպորացիա» ընկերությունը: Այս տարվա փետրվարի 9-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ներկայացրած հայցում «Մայքրոսոֆթ Կորպորացիան» «ՍԱՍ գրուպ»-ից պահանջել է դադարեցնել  հեղինակային իրավունքի խախտումը եւ որպես փոխհատուցում վճարել ավելի քան 15 միլիոն դրամ: Այս գործով դատավոր է նշանակվել Հայարփի Զարգարյանը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս