«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունում ցուցակը գլխավորելու հարցում խմորումներ են: Նախապես որոշված էր, որ ցուցակը գլխավորելու է «Ազատություն» կուսակցության առաջնորդ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը, սակայն, կուսակիցները ի սկզբանե դեմ են եղել այդ որոշմանը։ Մեզ հասած տեղեկություններով՝ ցուցակը կգլխավորի կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը: Դժգոհության պատճառներից մեկն էլ եղել է այն, որ Հրանտ Բագրատյանը այս մեկ ամսվա ընթացքում հստակ աջակցություն չի հայտնել «Ազատ դեմոկրատների» հնչեցրած քաղաքական գծին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: