«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեզ հաջողվեց ճշտել ԲՀԿ համամասնական ցուցակի երրորդ քառյակի «գենդերի» անունը եւս. նա 25-ամյա Նորա Առուստամյանն է՝ «Մուլտի գրուպի» գործադիր տնօրեն Սեդրակ Առուստամյանի դուստրը, որը կառաջադրվի ռեյտինգայինով, Աշտարակում` նախկին ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանի դեմ: Հայր Առուստամյանին հարցրինք՝ Բազմասերի դե՞մ եք պայքարելու։ «Ոչ թե դեմ, այլ` հանուն»,- լակոնիկ պատասխանեց նա:
Նորա Առուստամյանը եղել է Գագիկ Ծառուկյանի օգնականն Ազգային ժողովում, եւ ԲՀԿ-ից ասացին, որ աշխատանքային «լուրջ» փորձ ունի: Ի դեպ, մեր տեղեկություններով, ԲՀԿ առաջին տասնյակը պատրաստ է, «թիմն» աշխատում է երկրորդ տասնյակի վրա. առաջին տասնյակում, բացի հայտնի անուններից` Ծառուկյան, Զաքարյան, Զոհրաբյան, տեղ կգտնեն նաեւ Վարդան Բոստանջյանը, ով համագումարում նստած էր Ծառուկյանի կողքին, Վահե Էնֆիաջյանը, Տիգրան Ուրիխանյանը, Միքայել Մելքումյանը, Արարատ Զուրաբյանը, Իվետա Տոնոյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: