![](https://armlur.am/wp-content/uploads/2017/02/13a90c375e08d966266607d59382b291-472x265.jpg)
Փետրվարի 14-ին, ժամը 00.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցի 1-ին շենքի բնակարաններից մեկի բնակիչը սպառնում է ցած նետվել 5-րդ հարկի իր բնակարանից: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ 1962 թ. ծնված Ն. Շ.-ն գտնվել է ոչ սթափ վիճակում: Հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն: