Ճապոնիան բողոքի նոտա է հղել Ռուսաստանին Կուրիլյան կղզիների անվանակոչման պատճառով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան հայտարարել է, որ Ճապոնիան Կուրիլյան կղզիներից 5-ի անվանակոչման պատճառով բողոքի նոտա է հղել Ռուսաստանին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դա չի համապատասխանում մեր երկրի դիրքորոշմանը: Դիվանագիտական ալիքներով փետրվարի 13-ին Ռուսաստանի դեմ բողոք էր ներակայացվել»,-ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Կուրիլյան կղզիներից 5 անանուն կղզու անվանակոչման մասին հրամանագիր է ստորագրել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Հունվարին Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո իր դժգոհությունն է հայտնել այն բանի կապակցությամբ, որ Կուրիլյան կղզիների հարավային հատվածում ամրապնդվում են ռուսական զորքերը:




Լրահոս