Թրամփի խորհրդականը Ռուսաստանի հետ շփումների պատճառով հրաժարական է տվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը հրաժարական է տվել, փոխանցում է BBC-ն:

Նա խոստովանել է, որ ոչ լիարժեք տեղեկատվություն է տրամադրել ռուս դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ շփումների մասին և ներողություն է խնդրել Դոնալդ Թրամփից:

Ֆլինին կփոխարինի գեներալ Ջոզեֆ Կելլոգը:

Հրաժարականի մասին իր հայտարարության մեջ Ֆլինը խոստովանել է, որ Թրամփի երդմնակալության արարողությունից առաջ նա «արագ զարգացող իրադարձությունների և անզգուշության» պատճառով փոխնախագահին ոչ լիարժեք տեղեկատվություն է տրամադրել:

Ֆլինը խոսել է ռուս դեսպանի հետ Վաշինգտոնում դեկտեմբերին:  Սկզբնապես նա հերքում էր, որ բանակցությունների թեման հակառուսական պատժամիջոցներն են եղել, ապա ավելի ուշ նա հայտնեց Սպիտակ տանը, որ նման քննարկում կարող էր լինել:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Սպիտակ տունն ուսումնասիրում է Ռուսաստանի հետ Թրամփի խորհրդականի շփումները:




Լրահոս