Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հրաժարվել է մեկնել Իրան գաղտնիության ռեժիմը խախտելու պատճառով, փոխանցում է «Կոմերսանտ»-ը:
Պարբերականի հաղորդմամբ՝ այցը պետք է կայանար փետրվարի 13-ին, սակայն այն վերջին պահին չեղարկվել է «տեխնիկական պատճառներով»: Պարբերականի զրուցակիցը հայտնել է, որ այցի չեղարկման պատճառ են դարձել նախապատրաստվող այցի մասին իրանական ԶԼՄ-ների հաղորդագրությունները՝ չնայած գաղտնիությունը պահելու՝ Ռոգոզինի խնդրանքին:
«Կոմերսանտ»-ի տեղեկություններով՝ այցը պետք է գաղտնի լիներ, քանի որ Ռոգոզինը մտադիր էր քննարկել Իրանի պատրաստակամությունն արևմտյան երկրներից ինքնաթիռների գնման հարցում: