Մեր նպատակն է թույլ չտալ, որ Ադրբեջանի սադրանքները հասնեն իրենց նպատակին. Վիգեն Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղա­ -ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները իրավիճակն ապակայունացնելու փորձ են: Փետրվարի 14­ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Այս պարագայում մեր նպատակն է թույլ չտալ, որ նման սադրանքները հասնեն իրենց նպատակին»,­ «Արմենպրես»­ի հաղորդմամբ` ասաց նախարարը:

Վիգեն Սարգսյանը վստահեցրեց, որ հայկական զինված ուժերը շարունակում են ամբողջությամբ վերահսկել իրավիճակը ղարաբաղա-­ադրբեջանական շփման գծում և հայ-­ադրբեջանական սահմանին




Լրահոս