Քաղաքական ուժերը շարունակում են պահել ինտրիգը. ինչո՞ւ դեռևս ԿԸՀ ներկայացված փաստաթղթեր չկան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ Հայաստանի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մտադրություն ունեցող կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել փետրվարի 6-16-ը:

Սակայն մինչ օրս, ինչպես ArmLur.am-ին տեղեկացրին ԿԸՀ լրատվության բաժնից, դեռեւս որեւէ ուժ փաստաթղթեր չի ներկայացրել:

Առաջադրմանը մնում է երեք օրից քիչ, սակայն առաջադրվելու մտադրություն ունեցողները, կարծես, չեն շտապում:

Հիշեցնենք՝ հիմնական դաշինքներն արդեն նշմարվում են, հայտնի են կոնկրետ թեկնածուների անուններ, այդուհանդերձ, այս հանգամանքները եւս որեւէ կերպ չեն անդրադառնում համապատասխան փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելուն:

Թերեւս, արդեն ձեւավորված եւ դեռեւս ձեւավորվող ուժերը սպասում են վերջին օրվան եւ ընդհանուր պատկերին:




Լրահոս