Մեզ մրցակից համարում եմ ՀՀԿ-ին, իսկ դաշինքներին պետք է նայեմ գաղափարախոսության առումով: ArmLur.am-ի հետ զրույցում, հարցին՝ երեկ ձևավորված Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին ձեզ մրցակից համարո՞ւմ եք, արձագանքեց «Հանրապետություն» կուսակցության նախագահ, ԵԼՔ դաշինքի անդամ Արամ Սարգսյանը:
«ԵԼՔ դաշինքը գաղափարական է, ձևավորվում են նաև դաշինքներ, որոնք նպատակային են: Այս առումով, ես կարծում եմ, որ նշված դաշինքն ավելի շատ նմանություն ունի ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի, քան մեզ հետ», – նշեց նա:
Հարցին՝ ի վերջո ինչու «Ժառանգություն»-ԵԼՔ համագործակցությունը չստացվեց, Սարգսյանը ընդգծեց. «Ժառանգություն»-ը գտնում էր, որ ինքը նպատակային դաշինք է, ոչ գաղափարական, իրեն ավելի հոգեհարազատ էր այն դաշտը, որտեղ ինքը գնաց»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան