Ձայն տվեք ԵԼՔ դաշինքին, որ մենք ձեզ տանենք դեպի ժողովրդավարություն: Լրագրողների հետ զրուցում այսօր այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ, ԵԼՔ դաշինքի անդամ Սասուն Միքայելյանը:
«Որպեսզի վերանա բռնությունը, գումարաբաժանումը, մարդկանց գնումը: Մարդկանց սարքել են ապրանք, մենք այդ ճանապարհով չենք գնա», – նշեց նա:
Անդրադառնալով երեկ ստեղծված Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքին Միքայելյանը նշեց. «Օհանյանի պաշտոնը քաղաքական է եղել որպես պաշտպանության նախարար: Բանակում առկա խնդիրները չեն գալիս միայն Սեյրան Օհանյանից: Ոչ ես եմ սուրբ, ոչ Սեյրան Օհանյանը, բայց նա ինչ կարողացել է այս բանակի համար արել է տարիների ընթացքում»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: