
«Տաշիր» ընկերությունների խմբին պատկանող «Կասկադ Էներգո» ռուսական դուստր ընկերությունը «Կասկադ Ջիորջի» ընկերությունների խմբին էլեկտրաէներգիայի ներմուծում և արտահանում կիրականացնի Վրաստանում, փոխանցում է Rusarminfo-ն:
Այս մասին վկայում է «Կասկադ Էներգո»-ի գրանցումը որպես Վրաստանի էլեկտրաէներգիայի համակարգի կոմերցիոն օպերատոր:
Վրաստանի պետական ռեեստրի տվյալների համաձայն՝ «Կասկադ Ջիորջի» ընկերությունների խումբն առաջին անգամ գրանցում է անցել 2016թ., փոխանցում է «Գրուզիա օնլայն»-ը: