Այսօր տեղի կունենա ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ: Այս մասին մեզ հետ զրույցում նշեց կուսակցության կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի ունեցած նիստի ժամանակ կուսակցությունը հրապարակեց տարածքային թեկնածուների անունները: Սպասվում է, որ այսօր կայանալիք նիստից հետո էլ կհրապարակվի կուսակցության համամասնական ցուցակը: