Այսօր առավոտյան, Շիրակի մարզի Ազատան համայնքում հրազենային վնասվածք է ստացել գյուղի դպրոցի տնօրեն Համլետ Ոսկանյանը: ArmLur.am-ի հետ զրույցում Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը հայտնեց, որ Ազատանի որսորդներից մեկի կրակոցները պատահմամբ վիրավորել են դպրոցի տնօրենին:
Նրա փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ որսորդը փորձել է կրակել շանը. «Որսի ժամանակ որսորդական հրացանով կրակել են շան ուղղությամբ, բայց կրակելու պահին շարիկներց մեկը կպել է տնօրենին: Մի թեթև քերծվածք է տվել, ընդամենն էդքանը»:
Ազատանի դպրոցի տնօրեն Համլետ Ոսկանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրի բժշկական կենտրոն: