ՀՅԴ-ական մարզպետների ճակատագիրը դեռ անորոշ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ հայտնի չէ` Արագածոտնի դաշնակցական մարզպետ Գաբրիել Գյոզալյանն առաջադրվելու է ՀՅԴ ռեյտինգային ցուցակում, թե ոչ: Ինքը՝ մարզպետը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատասխանելով այդ մասին մեր հարցին, ասաց. «Այս պահին հայտնի է, որ չեմ լինելու: Բայց վերջնական դեռ հայտնի չէ: Կուսակցությունը ինչպես որոշում է, այդպես էլ կատարում ենք: Մենք չենք որոշողը, այլ կուսակցությունն է»:

Նշենք, որ դեռ հայտնի չէ նաեւ՝ արդյո՞ք ռեյտինգային ընտրակարգով իր թեկնածությունը կառաջադրի  Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ չի բացառվում, որ Դաշնակցությունը որոշի մարզպետներին ընտրություններում իրենց օգտին աշխատեցնել միանգամայն այլ կերպ` ոչ թե առաջադրելով, այլ ստիպելով վարչական ռեսուրսները ծառայեցնել:




Լրահոս