ՀՀ կառավարությունը երեկվա արտահերթ նիստում որոշել է չեղյալ հայտարարել փետրվարի 14-ին ԱԺ արտահերթ նիստ գումարելու որոշումը: Պատճառների մասին կառավարության որոշման նախագծի մեջ ոչինչ նշված չէ: Սակայն «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ իշխանություններն իրականում մտավախություն են ունեցել, որ քվորումի բացակայության պատճառով նիստը հնարավոր չի լինի գումարել, եւ կանխավ որոշել են հրաժարվել այդ գաղափարից:
Ի վերջո, այս օրերին բոլորը զբաղված են ակտիվ նախընտրական աշխատանքներով, իսկ պատգամավորներից ովքեր էլ գիտեն, որ չեն լինելու հաջորդ խորհրդարանում, միգուցե եւ պարզապես չգային, եւ հնարավոր չլիներ դահլիճում 66 հոգու հավաքել: Էլ չենք ասում այն մասին, որ հետո շատ դժվար էր լինելու թեկուզ 10-15 հոգու դահլիճում պահելն ու օրինագծի քննարկման պատրանք ստեղծելը: