
Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ նախընտրական դաշինք կազմելու մասին հուշագիր ստորագրեցին: Ու թեեւ այս դաշինքին է միացել նաեւ Ժողովրդական կուսակցությունը, սակայն ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը հուշագիրը ստորագրողների մեջ չէր: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Տիգրան Կարապետյանի հետ:
-Պարո՛ն Կարապետյան, ինչո՞ւ Դուք էլ չստորագրեցիք հուշագիրը:
-Բայց ես ներկա էի:
-Սակայն չստորագրեցիք: Չէ՞ որ Դուք էլ եք ստեղծված դաշինքի մաս կազմում:
-Այո՛, ես էլ եմ դաշինքին միացել: Բայց ստեղծել են իրենք եւ իրենք էլ ստորագրեցին: Ես չգիտեի, որ այսօր (երեկ-խմբ.) հուշագիր պետք է ստորագրեն:
–Այսինքն՝ Ձեզ նախապես չէի՞ն տեղեկացրել հուշագրի ստորագրման մասին:
-Ասել են, բայց ես նեղացած չեմ: