
Մալայզիայում սպանել են Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի խորթ եղբորը՝ Կիմ Չեն Նամին, փոխանցում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով անանուն աղբյուրներին:
Գործակալությունը նշում է, որ նա վաղուց լքել էր Հյուսիսային Կորեան և բնակվում էր Մակաոյում, զբաղվում էր բիզնեսով: Կար ժամանակ, որ նրան համարում էին Կիմ Չեն Իրի իրավահաջորդ, սակայն երկրի ղեկավար դարձավ կրտսեր որդին՝ Կիմ Չեն Ինը:
Yonhap գործակալությունը հաստատում է, որ Կիմ Չեն Նամը Կիմ Չեն Իրնի և Հարավային Կորայում ծնված և իր վերջին տարիները Մոսկվայում անցկացրած դերասանուհի Սոն Հե Ռիմի որդին է:
Հարավկորեական ԶԼՄ-ները նշում են, որ Կիմ Չեն Ինի եղբորը սպանել են երկու անհայտ կանայք: