Երևանի անչափահաս բնակիչը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: ArmLur.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ Արսեն Խ.-ն մոտ մեկ ամիս առաջ իր անչափահաս ընկերուհու մերկ լուսանկարներն է հրապարակել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում:
Ավելին, անչափահասն իր «զոհին» հարկադրել է սեռական հարաբերություն ունենալուն:
Դատարանը որոշել է տղայի նկատմամբ խափանման միջոց ընտրել ծնողների հսկողության հանձնելը: Իսկ գործը գտնվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում: