
Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի նիստը:
Նիստի ավարտից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ներկայացրեց նիստի մանրամասները: Վերջինս հայտնեց, որ ՀՀԿ համամասնական ցուցակը ունի 64 անդամ:
Առաջին տասնյակում են` Վիգեն Սարգսյանը, Տարոն Մարգարյանը, Արփինե Հովհաննիսյանը, Արա Բաբլոյանը, Արմեն Ամիրյանը, Արմեն Աշոտյանը, Էդուարդ Շարմազանովը, Մարգարիտ Եսայանը, Սամվել Ֆարմանյանը և Կարեն Ավագյանը:
Շարմազանովը նաև նշեց, որ ՀՀԿ շտաբը կղեկավարվի Գործադիր մարմնի կողմից՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ տեղի ունեցած նիստի ժամանակ կուսակցությունը հրապարակեց տարածքային թեկնածուների անունները:
Մանրամասները` տեսանյութում: