ՀՀ Կրթության և գիտության նախարարության կայքը տեղեկացնում է, որ «համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 80-րդ հոդվածի և ՀՀ կրթության և գիտության նախարարի «Որպես Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու՝ հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող ավարտական փաստաթղթի բացակայության դեպքում հայերենին տիրապետելու հանգամանքի ստուգման կարգը հաստատելու մասին» հրամանի՝ կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվել է ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացու հայերենի իմացությունը ստուգող քննություն:
Միակ թեկնածուի դիմում հայտը ՀՀ կրթության և գիտության նախարարություն մուտքագրվել է փետրվարի 10-ին: Սահմանված ընթացակարգի համաձայն աշխատանքային հաջորդ օրը՝ փետրվարի 13-ին, ՀՀ ԿԳ նախարարի համապատասխան հրամանով ձևավորվել է հանձնաժողով: Փետրվարի 14-ին կազմակերպվել է հայերենի իմացությունն ստուգող քննություն, որի արդյուքնում ԱԺ պատգամաորի թեկնածուն ստացել է հայերենի իմացությունը հավաստելու համար բավարար միավորներ / 28 միավոր՝ 30 առավելագույնից/: Հայերենի իմացությունն հավաստող տեղականքը ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու առաջադրվող քաղաքացուն կտրամադրվի սահմանված ժամկետում»: