Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոսի հանդիպումն Աջարիայի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 10-ին Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Եղիշե Սարգսյանը հանդիպում ունեցավ Աջարիայի Ինքնավար Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Թամազ Շավաձեի հետ, ով նաև Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահի տեղակալն է:

Քննարկվեցին երկկողմ տնտեսական համագործակցության հարցեր: ՀՀ գլխավոր հյուպատոսը իր զրուցակցին տեղեկացրեց Հայաստանում տնտեսավարման և ներդրումային պայմանների և հնարավորությունների մասին՝ միաժամանակ հանձնելով ոլորտին վերաբերող տեղեկատվական նյութերի փաթեթ:

Թամազ Շավաձեն տեղեկություններ հաղորդեց Աջարիայի գործարար միջավայրի և արտասահմանյան ներդրումների պայմանների մասին` ընդգծելով, որ Աջարիայի կառավարության հետ միասին քայլեր են ձեռնարկվում տեղում արտադրանքի ծավալների ընդլայնման և ծառայությունների բարելավման ուղղությամբ:

Երկուստեք կարևորվեց փոխշահավետ տնտեսական համագործակցության ընդլայնման համար երկկողմ տնտեսական հնարավորությունների և գործարար միջավայրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, որին կարող է նպաստել գործարար ֆորումների և հանդիպումների կազմակերպումը:

Շոշափվեցին զբոսաշրջության, թեթև և սննդի արդյունաբերության, շինարարության, գյուղատնտեսության, տրանսպորտի ոլորտներում համագործակցության հնարավոր ընդլայնման հարցեր:




Լրահոս