Բավականին գայթակղիչ առաջարկներ ստացել եմ և՛ ընդդիմադիր, և՛ իշխանական քաղաքական ուժերից. Թագուհի Թովմասյան. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Տևական ժամանակ է, ինչ քաղաքական շրջանակներում լուրեր են պտտվում, որ «Ժողովուրդ» օրաթերթի և Armlur.am լրատվական կայքի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում առաջադրվելու է պատգամավորի թեկնածու եւ կլինի հաջորդ խորհրդարանում: Ընդ որում, մերթ նշվում էր, որ նա ընդդիմադիր «Ելք» դաշինքի ընտրացուցակում կլինի, մերթ «Բարգավաճ Հայաստան» ու նույնիսկ նաեւ Հանրապետական կուսակցության ընտրացուցակում:

Սակայն մեր գործընկերը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նման մտադրություն չունի: «Անկեղծ ասած, պատգամավոր դառնալու բավականին գայթակղիչ առաջարկներ ստացել եմ եւ ընդդիմադիր եւ իշխանական տարբեր քաղաքական ուժերից, սակայն չեմ պատրաստվում որեւէ կուսակցության ընտրացուցակում տեղ զբաղեցնել կամ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել: Ես նախընտրում եմ լրագրությունը՝ իմ հարազատ խմբագրությունում»,- պատասխանեց Թագուհի Թովմասյանը»:




Լրահոս