Դաշինքների մի մասը կուսակցությունների ղեկավարների անուններով է լինելու. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առաջիկա խորհրդարանական ընտրություններում մասնակցող դաշինքների մի մասը կուսակցությունների ղեկավարների անուններով է լինելու. նախօրեին հայտարարվեց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» անվանումով դաշինքի մասին, սպասվում է, որ ԲՀԿ-ի շուրջ եւս դաշինք կձեւավորվի, որը կրելու է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ազգանունը: Մինչ այդ, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսպես մեկնաբանեց քաղաքական դաշտում նորահայտ այս երեւույթը. «Քարոզարշավին շատ քիչ ժամանակ է մնացել, եւ որպեսզի այդ անունը բրենդ դառնա, մարդկանց հիշողության մեջ մտնի, ժամանակը չի բավարարի, դրա համար դնում են անուններով՝ մտածելով, որ իրենք արդեն բրենդ են»:

Սարգսյանը նաեւ կարեւորել է գաղափարական դաշինքների ստեղծումը` ասելով. «Եթե նպատակ են դնում իշխանափոխության, դա նպատակային դաշինք է, այդ դաշինքներում կան կուսակցություններ եւ անհատներ, ովքեր նպատակ են դնում ցուցակի որեւէ համար լինել, նաեւ սա կա: Բայց ճիշտը գաղափարական դաշինքն է, պիտի իմանաս՝ ում ումով ես փոխում, եւ այդ տարբերակը աշխատող է, կարծում եմ»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս