Ռուստամ Գասպարյանի պլանները հայտնի են. ում է նա սատարելու. «Ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանը չի առաջադրվելու առաջիկա ընտրություններին։ Նա պատրաստվում է սատարել Արմավիրում ՀՀԿ տարածքային ցուցակով առաջադրվող Սեյրան Սարոյանին։ Ռուստամ Գասպարյանը աշխատելու է Սարոյանի նախընտրական շտաբում։ «Ժամանակ»-ի հետ զրույցում Ռուստամ Գասպարյանը, ով գտնվում էր Մարտակերտում, չցանկացավ մանրամասնել, թե ինչու չի ցանկանում մասնակցել ընտրություններին։ «Չեմ ուզում և վերջ։ Ցանկություն չունեմ։ Ուրիշ ոչ մի պատճառ չկա»։ Ինչ վերաբերում է Սեյրան Սարոյանին, ապա Գասպարյանը չառանձնացրեց նրան։ «Բոլորն էլ իմ ընկերներն են։ Իմ հնարավորությունների չափով կօգնեմ ու կաջակցեմ բոլորին»,- ասաց նա»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս