«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է` պետական որոշ գերատեսչություններ իրենց գործունեությունը կազմակերպելու համար տարածքներ են վարձակալում հենց իշխող Հանրապետական կուսակցությունից՝ այդ կուսակցությանն ուղղելով պետական բյուջեի միջոցները:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը Վայք քաղաքում տարածք է վարձակալել ՀՀԿ-ից եւ այդ նպատակով կուսակցությանը վճարել է 288 հազար դրամ: ՀՀԿ-ից տարածք է վարձակալել նաեւ Վայոց ձորի մարզպետարանը` վճարելով մոտ 300 հազար դրամ: Փաստորեն, անգամ պետությունն է ծառայեցվում իշխող կուսակցության շահերին, թեեւ պետք է լիներ հակառակը, եւ ՀՀԿ-ն պետք է տարածքներ վարձակալեր պետությունից»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: