Ժամկետի ավարտից մեկ օր առաջ դեռ ոչ մի կուսակցություն փաստաթղթեր չի ներկայացրել ԿԸՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահի դրությամբ դեռ որևէ կուսակցություն կամ կուսակցությունների դաշինք փաստաթղթեր չեն ներկայացրել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով:  Այս մասին մեզ հետ զրույցում նշեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Նշենք, որ փաստաթղթերի ընդունման օրը մեկնարկել էր փետրվարի 6-ից, իսկ վերջնաժամկետին էլ մնացել է մեկ օր, սակայն դեռ համապատասխան փաստաթղթեր ներկայացրած կուսակցություններ կամ կուսակցությունների դաշինքներ չկան:

Ընդգծենք, որ ՀՀԿ-ն արդեն իսկ ներկայացրել է իրենց համամասնական ու ռեյտինգային  ցուցակները:ՀՀԿ համամասնական ցուցակը կգլխավորի ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«ԵԼՔ» դաշինքն էլ երեկ  փակ գաղտնի քվեարկության արդյունքում որոշում կայացրեց և կազմավորեց դաշինքի համամասնական  ցուցակի առաջին եռյակը։ Ցուցակը կգլխավորի «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Այսօր իրենց համամասնական և ռեյտինագյին ցուցակները կներկայացնի ՀՅԴ-ն, մյուս կուսակցությունների ցուցակները դեռևս հրապարակված չեն:




Լրահոս