Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը վաղը կմեկնի Գերմանիա՝ մասնակցելու Մյունխենի անվտանգության համաժողովին։
Ըստ արտգործնախարարության պաշտոնական կայքէջի, նախատեսված է Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ։